Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց անդալուզական «Բետիսին» և 5-3 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Հեթ-տրիկ գրանցեց Ֆեռան Տոռեսը: Գործող չեմպիոնի կազմում նաև մեկական գոլ խփեցին Ռունի Բարդագժին և Լամին Յամալը:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 40 միավորով առաջատարն է, 4 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Բետիսը» 24 միավորով 5-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր
«Բետիս» - «Բարսելոնա»` 3-5
Անտոնի, 6, Դիեգո Լյորենտե, 85, Կուչո Էռնանդես, 90 (11մ) - Ֆեռան Տոռես, 11, 13, 40, Ռունի Բարդագժի, 31, Լամին Յամալ, 59 (11մ)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

