Logo

«Ինտեր Մայամին»` MLS-ի գավաթակիր

01:45 / 07.12.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» առաջին անգամ նվաճեց MLS-ի գավաթը:

Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց կանադական «Վանկուվերին»: Վճռորոշ գոլը 71-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը, որին ասիստ կատարեց նրա լեգենդար հայրենակիցը` Լիոնել Մեսին: Ավելացվաած ժամանակի 6-րդ րոպեին էլ մեկ այլ արգենտինաացի կիսապաշտպան` Տադեո Ալենդեն, դրեց եզրափակիչ խաղի վերջակետը: Այս դրվագում ևս գոլային փոխանցում կատարեց աշխարհի չեմպիոն Մեսին:

38-ամյա Մեսին ամերիկյան թիմի կազմում 3-րդ տիտղոսը նվաճեց, իսկ կարիերայում` 48-րդը:

Այս խաղով կարիերան ավարտեցին իսպանաացիներ Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը:

MLS-ի եզրափակիչ

«Ինտեր Մայամի» - «Վանկուվեր»` 3-1 (տեսանյութ)

Էդյեր Օկամպո, 8 (ինքնագոլ), Ռոդրիգո դե Պոլ, 71, Տադեո Ալենդե, 90+6 - Ալի Ահմեդ, 60

fastnews-ads-banner