Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը 4-0 հաշվով հաղթեց «Կոմոյին»:
Գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Կառլոս Աուգուստոն:
«Ինտերի» կազմում 71-րդ րոպեին խաղաադաշտ դուրս եկավ 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն վնասվածքի պատճառով 1 ամսից ավելի խաղ չէր անցկացրել Ա Սերիայում:
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Կոմոն» 24 միավորով 6-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 14-րդ տուր
«Ինտեր» - «Կոմո»` 4-0
Լաուտարո Մարտինես, 11, Մարկուս Թյուրամ, 59, Հաքան Չալհանօղլու, 80, Կառլոս Աուգուստո, 86
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

